Արխիվ

ՀԿԵ-ի Երիտասարդական խորհուրդը Երկաթուղայինի օրը նշեց «Գուգարք» մանկական ճամբարի սաների հետ

05.08.2015

Երկաթուղայինի օրը՝ օգոստոսի 2-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երիտասարդական խորհրդի անդամները մեկնեցին «Գուգարք» մանկական ճամբար, որտեղ հանդիպեցին հանգստացող երեխաների հետ և անցկացրեցին մասնագիտական տոնին նվիրված տոնական միջոցառում:
Երիտասարդ երկաթուղայիններին ողջունեցին ճամբարում հանգստացող երեխաները՝ տոնական համերգային ծրագիր ներկայացնելով: Երիտասարդական խորհրդի ներկայացուցիչները երեխաների համար անցկացրեցին մի շարք սպորտային խաղեր, միասին երգեցին Ընկերության հիմնը, որը, ճամբարի տնօրենի առաջարկով, կսովորեն երգել նաև հանգստացող երեխաների մյուս հերթափոխերը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ հավատարիմ մնալով իր սոցիալական քաղաքականությանը, միշտ աջակցում է աշխատողների երեխաների հանգստի կազմակերպման հարցում: Ավանդույթի համաձայն, Ընկերությունը ամառային արձակուրդների ընթացքում երկաթուղայինների երեխաներին և թոռնիկներին ուղարկում է հանգստանալու «Գուգարք» մանկական ճամբար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.