Արխիվ

Կադրերի որակյալ ուսուցումը՝ ՀԿԵ-ի առաջնահերթություն

10.08.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը օգոստոսի 6-ին մասնակցեց Հայաստանից ռուսաստանյան բուհեր մեկնող ուսանողների պատվին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը տված ընդունելությանը:
190 հայաստանցի ուսանողներ անվճար բարձրագույն կրթություն կստանան ռուսական լավագույն բուհերում: Նրանց թվում են նաև նրանք, ովքեր կստանան մասնագիտական երկաթուղային բարձրագույն կրթություն:
Ողջունելով ապագա ուսանողներին՝ Վիկտոր Ռեբեցը նշեց, որ Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում իր մասնագետների ուսուցմանն ու վերապատրաստմանը: Վիկտոր Ռեբեցի խոսքերով, 2008 թվականից Ընկերության 56 աշխատողներ ավարտել են Հայաստանի և Ռուսաստանի մասնագիտացված բուհեր, ևս 10-ը կավարտեն ուսումն այս տարի:
- Այսօր այստեղ հավաքվածներից 5-ն ընդունվել են Ռոստովի կապի ուղիների պետական համալսարան և կսովորեն Ընկերության համար անհրաժեշտ մասնագիտություններով: Բայց մենք չենք բավարարվում այս ձեռքբերումներով. Ընկերությունը նախատեսում է հավելյալ կրթաթոշակմներ տրամադրել լավագույն
ուսանողներին, կազմակերպել ուսանողների արտադրական պրակտիկան ՀԿԵ-ում, - ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:
Ընդունելության ժամանակ ուսանողներին ողջունեց Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը, ով նշեց, որ այս տարի մրցույթում մասնակցել են մոտ 1000 ուսանող, և միայն ամեն հինգերորդը կարողացել էր անցնել մրցութային խիստ ընտրությունը:
ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը ընթերցեց դեսպան Իվան Վոլինկինը շնորհավորական նամակը: Դեսպանը շնորհավորեց ուսանողներին և ընդգծեց, որ նրանց կյանքում սկսվում է նոր և շատ կարևոր փուլ, դրվում է ապագա կյանքի և ճակատագրի ամուր հիմք: Իր նամակում դեսպանը մաղթեց ուսանողներին արդյունավետ ուսուցում, վառ, հարուստ և տպավորիչ ուսանողական տարիներ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.