Արխիվ

Ամառային արձակուրդները «Գուգարք» մանկական ճամբարում անցկացրեցին երկաթուղայինների 419 երեխաներն ու թոռները

01.09.2015

Ավարտին է մոտեցել ամառը և երեխաների արձակուրդների սեզոնը: Հարավկովկասյան երկաթուղում խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը: Հանդիսանալով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝«ՀԿԵ» ՓԲԸ-ն հատուկ ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում «Գուգարք» մանկական ճամբարում կազմակերպվում է երկաթուղայինների երեխաների և թոռների ամառային հանգիստը:
Երեխաները հանգստանում են հերթափոխերով. մեկ հերթափորի տևողությունը կազմում է 12 օր:
2015 թվականին Լոռիում գտնվող այս ճամբարում հանգստացել են երկաթուղայինների 7-15 տարեկան 419 երեխաները և թոռները:
Դա հնարավոր եղավ կատարված կազմակերպչական աշխատանքի շնորհիվ, որի արդյունքում եռակողմ պայմանագիր էր կնքվել ծրագիրը ֆինանսավորող երկաթուղու, ուղեգրերը տարածող Դորպրոֆսոժի և ճամբարի տնօրինության միջև: Պայմանագրով կարգավորվում են ոչ միայն կողմերի իրավունքներն ու պարտականությունները, այլ նաև սահմանվում է տրամադրվող ֆինանսների հսկողության մեխանիզմը:
Այս տարի նաև լայնացել է ծրագրի շահառուների թիվը. եթե անցյալ տարիներին Ընկերությունը կազմակերպում էր միայն երկաթուղայինների երեխաների հանգիստը, ապա 2015 թվականից ճամբարի ծառայություններից կարող են օգտվել նաև երկաթուղայինների թոռները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.