Արխիվ

ՀԿԵ-ում ամոփեցին հունվար-օգոստոսի աշխատանքի արյունքները

07.09.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոն սեպտեմբերի 7-ին կայացած խորհրդակցությանը ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները հունվար-օգոստոսին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, ներկա դրությամբ նկատվում է փոխադրումների նվազման միտումը, ինչը պայմանավորված է մասնավորապես ցեմենտի արտահանման կրճատումով:
Մինևնույն ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը արձանագրեց Ընկերության աշխատանքի որակական ցուցանիշների բարելավումը:
Այլ դրական միտոմների շարքում նա նշեց գնացքների ուշացման ժամանակի էական կրճատումը: Սերգեյ Վալկոյի բերված տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում 2014 թվականի 8 ամիսների հետ համեմատ գնացքների ուշացման ժամանակը կրճատվել է 2 անգամ:
Նա տեղեկացրեց նաև, որ 2015 թվականի հունվար-օգոստոսին 62%-ով կրճատվեց երկաթուղում պատահարների թիվը, 39%-ով՝ տեխնիկական միջոցների խափանումների թիվը:
ՀԿԵ ղեկավարի առաջին տեղակալը հատուկ ուշադրություն էր հրավիրել ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստվելու հարցին:
Իսկ ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում Սերգեյ Վալկոն նշեց, մասնավորապես, ընկերության բյուջեի եկամտային և ծախսային մասերի հավասարակշռումը, բեռնափոխադրումների աճի ապարովումը, միջոցների տնտեսումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.