Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ Ենթակառուցվածքի տնօրինության պետ է նշանակվել Գեննադի Սմիռնովը

16.09.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հրամանով Ընկերության Ենթակառուցվածքի տնօրինության պետ է նշանակվել Գեննադի Սմիռնովը:
Գ.Սմիռնովը ծնվել է 1956 թվականին: Ավարտել է Ուրալի երկաթուղային տրանսպորտի ինժեներների էլեկտրամեխանիկական ինստիտուտը:
Երկաթուղում աշխատում է 1983 թվականից: Տարբեր տարիներին աշխատել է որպես ճանապարհային վարպետի օգնական, ճանապարհային վարպետ, ավագ ինժեներ, գծի բրիգադիր, գլխավոր ինժեներ, Հարավուրալյան երկաթուղու գծի ուղեմասի պետ, Չելյաբինսկի գծի ուղեմասի պետ և պետի առաջին տեղակալ, Հարավուրալյան երկաթուղու գծի ծառայության պետի առաջին տեղակալ, Զաբայկալյան և Սվերդլովսկի երկաթուղիների պետի տեղակալ:
Գ.Սմիռնովը նաև աշխատել է որպես Ենթակառուցվածքի Զաբայկալյան տնօրինության պատվերի ծառայության պետի տեղակալ, Ենթակառուցվածքի Սվերդլովսկի տնօրինության գծային մեքենաների շահագործման և վերանորոգման տնօրինության պետ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.