Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է «ARMENIA EXPO 2015» միջազգային ցուցահանդեսին

18.09.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցում է «ARMENIA EXPO 2015» 15-րդ միջազգային տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովին, որն անցնում է Երևանում սեպտեմբերի 18-20-ին:
Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները կարող են ծանոթանալ ՀԿԵ գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբասաշրջային տուրերին, Երևանում նոր կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագծի հետ:
Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան և օտարերկրյա 100 ընկերություններ:
«ARMENIA EXPO 2015»-ի շրջանակներում կանցնեն EXPO FOOD & DRINKS, Շինարարություն EXPO, Ինդուստրիալ Հայաստան EXPO, Պիլիգրաֆիա, Հրատարակչություն և գովազդ Expo 2015, Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն և աուդիտ Expo 2015, Հանգիստ և ժամանց EXPO 2015 ցուցահանդեսները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.