Արխիվ
ՀԿԵ գլխավոր տնօրենը շնորհակալություն հայտնեց վրացական կողմին՝ երկաթուղային վթարի հետևանքների օպերատիվ վերացման համար
05.08.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը շնորհակալական նամակ է հղել Վրացական երկաթուղու գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Իրակլի Էզուգբայիային: Իր նամակուն Շ.Շայդուլլինը շնորհակալություն հայտնեց վրացական կողմին՝ Գորի քաղաքի մոտ հուլիսի 30-ին տեղի ունեցած երկաթուղային վթարի ժամանակ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և օպերատիվության համար:
«Վթարի վայրում երկու օր անընդնեջ աշխատող վրացական մասնագետների պատրաստվածության և մասնագիտական ունակությունների բարձր մակարդակը թույլ են տվել ամենասեղմ ժամկետներում վերացնել խոշոր վթարի հետևանքները և վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը: Ձեր մասնագետների աշխատանքը, այդ թվում, թույլ է տվել ապահովել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան վերադարձող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների անվտանգությունը», - ասված է նամակում:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.