Արխիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց «ՀԿԵ» ՓԲԸ տաղավարը «ARMENIA EXPO 2015» ցուցահանդեսին

19.09.2015

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին այցելեց «ARMENIA EXPO 2015» 15-րդ միջազգային տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովին ներկայացված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տաղավարը: Ցուցահանդեսն անցնում է Երևանում սեպտեմբերի 18-20-ին:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն երկրի նախագահին ներկայացրեց Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում տարվող աշխատանքը, Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի գործառույթները, որը երկաթուղու հաճախորդներին ծառայություններ տրամադրում է մեկ պատուհանի սկզբունքներով և բեռնափոխադրումներ կազմակերպում է դռնից դուռ:
Ս.Վալոն Հայաստանի Հանրապետության նախագահին ծանոթացրեց ՀԿԵ-ի իրականացվող բեռնափոխադրումների աշխարհագրությանը, նոր կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագծի իրականացման ընթացքին, ինչպես նաև Ընկերության կողմից կազմակերպվող զբոսաշրջային տուրերին:
Համաժողովի կազմակերպիչներն են՝ Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան և օտարերկրյա 100 ընկերություններ:
«ARMENIA EXPO 2015»-ի շրջանակներում կանցնեն EXPO FOOD & DRINKS, Շինարարություն EXPO, Ինդուստրիալ Հայաստան EXPO, Պիլիգրաֆիա, Հրատարակչություն և գովազդ Expo 2015, Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն և աուդիտ Expo 2015, Հանգիստ և ժամանց EXPO 2015 ցուցահանդեսները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.