Արխիվ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենը նշանակվել է Ղրիմի երկաթուղու պետ

24.09.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշանակվել է «Ղրիմի երկաթուղի» պետական ունիտար ձեռնարկության պետ:
Սեպտեմբերի 23-ին Վիկտոր Ռեբեցին էր ընդունել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
Ներկա պահին Ղրիմի երկաթուղային համակարգն ընդգրկվում է Ռուսաստանի Դաշնության Տրանսպորտի նախարարության կառավարման տակ գտնվող դաշնային պետական ունիտար ձեռնարկության կազմում:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն ասաց, որ ՌԴ Տրանսպորտի նախարարության հետ պայմանավորվածության համաձայն, կպահպանվի Ղրիմի մասնաճյուղի աշխատանքային կոլեկտիվը:
Ինչպես հայտնեց Աքսյոնովը, արդեն մինչև տարեվերջ Ղրիմի երկաթուղին կանցնի դաշնային ֆինանսավորմանը: Իսկ 2016 թվականին երկաթուղին կանցնի դաշնային կառավարման տակ:
Այս տարի ձեռնարկության ծախսերի ֆինանսավորմանն ուղղվել է 4,2 մլրդ ռուբլի:
«Ղրիմի երկաթուղի» պետական ունիտար ձեռնարկությունը ստեղծվել է 2014 թվականի մարտին՝ Ղրիմի Պետխորհրդի որոշման համաձայն: Երկաթուղու կառավարմանն է հանձնվել թերակղզու տարածքում երկաթուղային տրանսպորտի աշխատանքն ապահովող ձեռնարկությունների, հիմարկների և կազմակերպությունների գույքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.