Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ նշանակվել է Օլեգ Շատալովը

28.09.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հրամանով Ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ նշանակվել է Օլեգ Շատալովը:
Օլեգ Շատալովը ծնվել է 1972 թվականի ապրիլի 20-ին: Ավարտել է Իրկուտսկի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը:
Աշխատանքն երկաթուղում սկսել է 1994 թվականին՝ որպես Կրասնոյարսկի երկաթուղու Ուժուր կայարանի էլեկտրակենտրոնացման պոստի օպերատոր: Տարբեր տարիներին զբաղեցրել էր Կրասնոյարսկի երկաթուղու Ուժուր կայարանի հերթապահ, Մարիինսկ կայարանի գլխավոր ինժեներ, Բոգոտոլ կայարանի պետ, Բազաիխա կայարանի պետ, Կրասնոյարսկ կայարանի պետ, Կրասնոյարսկի բաժանմունքի պետի տեղակալ, Երթևեկության կառավարման Կրասնոյարսկի տնօրինության պետ:
2013 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2015 թվականի փետրվարի 12-ը զբաղեցրել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալի պաշտոնը:
2015 թվականի սեպտեմբերի 23-ից՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ է:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.