Արխիվ

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը

01.10.2015

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:
Ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:
Տոմսերի գները տատանվում են 9 470 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 20 010 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.