Արխիվ

ՀԿԵ-ում ամոփեցին հունվար-սեպտեմբերի աշխատանքի արյունքները

06.10.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 6-ին կայացած խորհրդակցությանը ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները հունվար-սեպտեմբերին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, ներկա դրությամբ նկատվում է փոխադրումների նվազման միտումը:
Միևնույն ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրենն արձանագրեց Ընկերության աշխատանքի որակական ցուցանիշների բարելավումը: Այդ ցուցանիշների շարքում նա նշեց մասնավորապես լոկոմոտիվի միջին օրական վազքն ու արտադրողականությունը, տեղամասային և տեխնիկական արագությունները:
ՀԿԵ ղեկավարը նշեց նաև, որ 9 ամիսների արդյունքներով նկատվում է գնացքների ուշացման ժամանակի կրճատումը, հանձնարարելով շարունակել այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
- Անթույլատրելի է ունենալ նման ուշացումներ, - հայտարարեց նա:
Սերգեյ Վալկոն տեղեկացրեց նաև, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբերին 52%-ով կրճատվեց երկաթուղում պատահարների թիվը, իսկ գծի բալային գնահատականը՝ բարելավելով 5 կետով, կազմեց 96 միավոր:
Ընկերության ղեկավարը հատուկ ընդգծեց ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստվելու հարցը:
Իսկ ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում Սերգեյ Վալկոն նշեց մասնավորապես միջոցների տնտեսումը, հակաճգնաժամային ծրագրերի վերանայումը մինչև հոկտեմբերի 15-ը, բեռնափոխադրումների աճի ապահովումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.