Արխիվ

Ռուսաստանյան գնացքների տոմսերն արդեն վաճառվում են Երևանում

06.10.2015

Ռուսաստանյան գնացքների տոմսերն այժմ հնարավոր է գնել Երևանի երկաթուղային կայարանում: Այս ծառայությունը մատուցվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և Դաշնային ուղևորային ընկերության (ԴՈւԸ) միջև կնքված համաձայնագրի շրջանակներում:
Այժմ բոլոր ցանկացողները Հայաստանում կարող են գնել ԴՈւԸ-ի ցանկացած ներքին գնացքի տոմս՝ դիմելով «Երևան» երկաթուղային կայարանի տոմսարկղ՝ ներկայացնելով անձնագիր:
Այսպիսով, «ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է կատարելագործել տրամադրվող ծառայությունների որակը և ավելի հեշտ ու մատչելի է դարձնում տոմսի գնման գործընթացն իր ուղևորների համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.