Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցում է «PANARMENIAN EXPO 2015» տարածաշրջանային ցուցահանդեսին

08.10.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցում է «PANARMENIAN EXPO 2015» 6-րդ տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին, որն անցնում է Երևանում հոկտեմբերի 8-11:
Ցուցահանդեսի շրջանակներում այցելուները կարող են ծանոթանալ ՀԿԵ գործունեության հիմնական ուղղություններին, բեռնափոխադրումների զարգացման հեռանկարներին, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերին, երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, զբասաշրջային տուրերին, Երևանում նոր կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագծի հետ:
ՀԿԵ-ի տաղավարին ծանոթացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն կառավարության ղեկավարին էր ներկայացրել երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտը, Ընկերության կողմից առաջարկվող զբոսաշրջային տուրերը:
Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը, Հայկական զարգացման գործակալությունը և «Պրոմ Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Սփյուռքի, Էկոնոմիկայի, Գյուղատնտեսության նախարարությունների աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան և օտարերկրյա 100 ընկերություններ:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է հայկական շուկայում տեղական ապրանքների և ծառայութնունների պահանջարկի խրախուսումը, Հայաստանի և Սփյուռքի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը, հայկական ապրանքների միջազգային շուկաներ արտահանման խթանումը, համատեղ արտադրական և ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը և Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը:
Ցուցահանդեսի շրջանակներում կգործեն բազմաթիվ բաժիններ, մասնավորապես, արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն, բեռնափոխադրումներ, կրթություն, առողջապահություն, տպագրություն, տուրիզմ, ֆինանսներ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.