Արխիվ

ՀԿԵ-ում անցնում է լոկոմոտիվների և մոտոր-վագոնային շարժակազմի աշնանային զննումը

19.10.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնում է լոկոմոտիվների և մոտոր-վագոնային շարժակազմի աշնանային զննումը, որն ուղղված է ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստմանը:
Նոյեմբերի 30-ին ավարտվող զննման ընթացքում ուշադրության կենտրոնում կգտնվեն շարժակազմի հակահրդեհային համակարգերի վիճակը, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքերն ու սարքավորումները:
Զուգահեռ անցնելու է նաև հատուկ և ինքնագնաց շարժակազմի զննումը:
Նման զննումներ երկաթուղում կազմակերպվում են տարին երկու անգամ և ուղղված են տարբեր ենթակառույցների տեխնիկական վիճակի շտկմանը, բացահայտված բացթողումների վերացմանը, գնացքների անվտանգ երթևեկության և երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.