Արխիվ

Երիտասարդ երկաթուղայինները հարգեցին Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի զոհերի հիշատակը

02.11.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երիտասարդական խորհրդի ներկայացուցիչները նոյեմբերի 2-ին այցելել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն՝ հարգելու Եգիպտոսում տեղի ունեցած ռուսական ինքնաթիռի ավիավթարի զոհերի հիշատակը:
Երիտասարդները ծաղիկներ և մոմեր են թողել դեսպանատան ցանկապատի մոտ՝ իրենց զորակցությունը հայտնելով զոհվածների բարեկամներին ու հարազատներին, ինչպես նաև ռուս ժողովրդին:
A321 տիպի ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էլ Շեյխ–Սանկտ Պետերբուրգ չվերթը, շաբաթ օրը կործանվել էր Սինայում: Զոհվել է 224 մարդ` 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.