Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցեց հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի աշխատանքներին

04.11.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը, Գործերի կառավարման ծառայության պետ Կարեն Անտոնյանը և Միջազգային կապերի բաժնի պետի տեղակալ Լիանա Մովսիսյանը մասնակցել են «Ռուսաստան. Հայաստան. Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության հեռանկարները» IV հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի աշխանաքներին:
Համաժողովի շրջանակներում ելույթ էր ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ փոխնախագահ Ալեքսանդր Սալտանովը, ով ներկայացրեց երկաթուղային տրանսպորտի ոլորտում «ՌԵ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության համագործակցության հեռանկարները:
Խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին՝ Ա.Սալտանովը նշեց, որ երկու երկրների միջև ջերմ և վստահելի հարաբերությունները ձևավորվել են տնտեսության բոլոր ոլորտներում, հատկապես, երկաթուղային տրանսպորտի բնագավառում:
- Հայաստանի և Ռուսաստանի երկաթուղիների համագործակցությունն ընդլայնվում է ինչպես երկկողմանի ձևաչափով, այնպես էլ ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի և «1520 ռազմավարական համագործակցություն» հարթակներում, - ասաց Սալտանովը:
ՌԵ փոխնախագահը հիշեցրեց, որ 2015 թվականից Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ՝ հույս հայտնելով, որ այս կառույցը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական կապերի խորացմանն ու դիվերսիֆիկացմանը, բոլոր առանցքային ոլորտներում և առաջին հերթին երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործացության զարգացմանը:
- Հաշվի առնելով մեր երկրների համագործակցության զարգացման հեռանկարները և Հայաստանի եվրասիական տրանսպորտային ցանցում ինտեգրումը՝ առաջնահերթ են դառնում Հանրապետության տրանսպորտային ենթակառուցվածքի ռազմավարական զարգացման հարցերը: Այս հարցի լուծմանը
նպաստում է «ՌԵ» ԲԲԸ-ի մասնակցությունը Հայատանի տարածքում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում, - ասաց Ա.Սալտանովը:
ՌԵ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Հայաստանի երկաթուղային ցանցի արդիականացման, ներհանրապետական և միջազգային ուղևորա- և բեռնափոխադրումների զարգացման նպատակով 2008 թվականից գործում է «ՌԵ» ԲԲԸ-ի դուստր-ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Ընկերությունը, նրա խոսքերով, արդյունավետ կառավարում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի ակտիվները՝ 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն:
Պայմանագրի շրջանակներում, ինչպես նշեց ՌԵ փոխնախագահը, վերանորոգվել է 450 կմ գիծ, կառուցվել են 3 հիմնական երկաթուղային կամուրջներ, ձեռք էր բերվել մոտորվագոնային շարժակազմի 60 միավոր, 10 ջերմաքարշ, 8 էլեկտրաքարշ, 700 բեռնատար և 27 ուղևորատար վագոն, կապիտալ վերանորոգվել են Երևանի, Գյումրիի և Վանաձորի կայարանները, ավարտվել է լոկոմոտիվային և վագոնային դեպոների արդիականացումը:
- 2008 թվականից ներդրվել էր 250 մլն դոլար: Ներդրումային պարտավորությունները 2008-2014 թթ կատարվել են 100,3%-ով: Զարգանում է ընկերության կադրային ներուժը, պատրաստվում են մասնագետներ, ձևավորվում է կադրային ռեզերվը, - նշեց Սալտանովը:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ ՀԿԵ-ն էական հումանիտար աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը և վերջին երկու տարիների ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հանրապետությունում աշխատող հասարակական կազմակերպություններին, տարբեր միջոցառումների, գիտատուրիստական արշավների և ռուսաց լեզվի ամառային դպրոցների անցկացման հարցերում:
- Իրականացված միջոցառումների համալիրը երկրի երկաթուղային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի և Հայաստանի տնտեսական զարգացման համար ամուր հիմք է հանդիսանում: Իսկ դա երկաթուղու անձնակազմի վաստակն է: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն շահագրգռված է ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը երկաթուղային տրանսպորտի ոլորտում: Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել Հայաստանի երկաթուղային համակարգի մրցակցությունը բարձրացնելու և եվրասիական տրանսպորտային համակարգում, այդ թվում, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ինտեգրելու համար, - հայտարարեց Ա.Սալտանովը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.