Արխիվ

Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Էստոնիայի երկաթուղիները կհամագործակցեն բնապահպանության ոլորտում

09.11.2015

Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Էստոնիայի երկաթուղիները Տաշքենդում կայացած ԱՊՀ երկրների երկաթուղային խորհրդի նիստի շրջանակներում նոյեմբերի 5-ին ստորագրեցին Բնապահպանության ոլորտում համագործակցության զարգացման մասին համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Ղազախստանի երկաթուղու նախագահի տեղակալ Բաուրժան Ուրինբասարովը, Ղրղզստանի եևկաթուղու գլխավոր տնօրեն Ալմազբեկ Նոգոյբաևը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովը և Էստոնական երկաթուղու վարչության նախագահ Սուլև Լոոն:
Փաստաթղթի համաձայն, կողմերը պատրաստ են զարգացնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում ՝ ղեկավարվելով կայուն զարգացման նպատակներով և սկզբունքներով:
Համագործակցությունը կընթանա մասնավորապես երկաթուղային տրանսպորտում էկոլոգիական նորմերի և չափանիշների մշակման, էկոլոգիական
գործունեության համակարգման, տնտեսական և այլ գործունեության հետևանքով առաջացած էկոլոգիական հետևանքների գնահատման, բնական պաշարների ռացիոնալ օգտագործման, բնական և տեխնածին աղետների կանխարգելման ոլորտներում:
Կողմերը պայմանավորվել են նաև փոխանակվել փորձով նորարարական նախագծերի իրականացման, էներգախնայող տեխնորոգիաների ներդրման ոլորտներում:
Համաձայնագրի իրականացման համար կողմերը հիմնել են Երկաթուղային տրանսպորտում բնապահպանական անվտանգության միջազգային կենտրոնը: Բոլոր կազմակերպչական և իրավական գործընթացները նախատեսվում է ավարտել 2016 թվականի ամռանը:
Ստորագրված համաձայնագրին կարող է միանալ ցանկացած երկաթուղային ընկերություն:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.