Արխիվ

Ժամանակակից արվեստը դառնում է ավելի մոտիկ «ՀԿԵ» ՓԲԸ –ի ուղևորների համար

11.11.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ հավատարիմ մնալով Հայաստանում աշխատող կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման և ուղևորների սպասարկման մակարդակի բարձրացման իր քաղաքականությանը, շարունակում է իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք միտված են արվեստի և երկաթուղային ճաապարհորդությունների նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելուն:
Նման նախագծերից է հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայփ Փոփ Ափ Պատկերասրահի հետ համատեղ անցկացված «Շարժման մեջ» ժամանակակից արվեստի ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի առանձնահատկությունը կայանաում էր նրանում, որ այն տեղի է ունեցել Երևանից Գյումրի և հակառակ ուղղությունով ուղևորվող էլեկտրագնացքներում: Չորս օրերի ընթացքում վագոնների առօրյա ինտերիերը փոխարինվեց արվեստի գունագեղ աշխարհով՝ ուղևորությունն անցնում էր օպերային մեներգների, պոեզիայի և երաժշտության, ֆոտո- և օրիգամիի ցուցահանդեսների, պարային, թատերական և լուսային ներկայացումների ներքո:
Այս յուրահատուկ ցուցահանդեսների մասնակիցներից ոմանք էլ սուրճի սալոնի մթնոլորտ էին ստեղծում այցելուների համար:
ՀԿԵ-ի աջակցությամբ անցկացվող նման միջոցառումներն արդեն բարի ավանդույթ են դարձել երկաթուղում: Վերջերս Երևանի և Գյումրու երկաթուղային կայարաններում անցել են հայ նկարիչների ցուցահանդեսներ, իսկ Երևանի կայարանը պոդիումի է վերածվել հայ դիզայներների աշխատանքների համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.