Արխիվ

Բաց դռների օր. ՀԿԵ-ն՝ պատգամավորների համար

24.11.2015

Նոյեմբերի 22-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների համար Գյումրիում անցկացվեց բաց դռների օր, որի շրջանակներում նրանք ծանոթացան հանրապետության երկաթուղու պատմությանը, աշխատանքի հիմնական ուղղությանն ու առանձնահատկություններին, ներկայացվեց Գյումրիի վագոնային և լոկոմոտիվային վերանորոգված դեպոները։ Միջոցառմանը ներկա էին պատգամավորներ՝ հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի անդամներ համանախագահի՝ ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հյուրերին պատմեց երկու դեպոների վերակառուցման աշխատանքների մասին, ինչը թույլ տվեց դրանք դարձնել Հայաստանում ժամանակակից տեխնիկայով հագեցած մեքենաշինական համալիրներից մեկը, ինչն էլ ապահովում է շարժակազմի վերանորոգման և տեխնիկական սպասարկման բարձր մակարդակ։ Վերակառուցման շրջանակներում լոկոմոտիվային դեպոն համալրվել է անվահեծերի ձգման անիվային արտադրամասով, հիմնադրվել է նոր, տոգորման արտադրամաս։
ՀԿԵ գլխավոր տնօրենն ընդգծեց, որ մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձնակազմը ընկերությունում բավականին պահանջված է։ «ՀԿԵ ղեկավարությունը պատրաստ է ոչ միայն ապահովել նրանց աշխատանքով, այլև նպաստել կադրերի մասնագիտական որակի բարձրացմանը։ Դա այն հարցն է, որում շահագրգիռ է ոչ միայն երկաթուղինները, այլև Հայաստանը»։
Ընկերության ղեկավարը պարզաբանեց նաև ՀԿԵ սակացուցակների հետ կապված իրավիճակը, ընդծելով, որ դրանք միանգամայն արդարացված են և որոշվում են գոյություն ունեցող պայմաններից ելնելով:
«Նրանց, ում թվում է թե Հայաստանում բեռնափոխադրման գները անհամեմատ ավելի թանկ են քան Ռուսաստանում, պետք է հաշվի առնեն, որ չի կարելի համեմատել։Օրինակ՝ Ռուսաստանում օրական միջին բեռնումը կազմում է 3 մլն տոննա, իսկ Հայաստանինը՝ 4 հազար տոննա»,-ասաց Ս. Վալկոն։
Նա փաստեց, որ ՀԿԵ-ն աշխատում է ծայրահեղ դժվարին պայմաններում, ինչը կապված է լեռնային ռելեֆի գոյության հետ։ Ինչպես պարզաբանեց ՀԿԵ գլխավոր տնօրենը, եթե Ռուսաստանում գնացքի միջին քաշը կազմում է 7500 տոննա, ապա Հայաստանում օբյեկտիվ պատճառներով այն 1490 տոննա է։ «Նման պայմաններում աշխատանքային ծախսերը միանգամայն տարբեր են։ ՀԿԵ-ի սակացուցակները կարելի է համեմատել վրացական սակացուցակի հետ, որտեղ նկատվում է նվազագույն տարբերություն»,-ասաց Ս. Վալկոն։
250 կմ միջազգային փոխադրման ժամանակ Հայաստան ներմուծման դեպքում ՀԿԵ-ի սակացուցակը 1 տ/կմ-ի դիմաց կազմում է 5,6 ցենտ, այն դեպքում, երբ Վրաստանում այն կազմում է 7,5 ցենտ։ Նույն տարածքով Հայաստանից արտահանման դեպքում 1 տ/կմ-ի դիմաց մեզ մոտ դրույքաչափը սահմանված է 4,5 ցենտ, Վրաստանում՝ 6,3 ցենտ։
ՀԿԵ-ի հաջողությունները բարձր գնահատեց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ նշելով, որ Գյումրիի դեպոյի կոլեկտիվի աշխատանքի արդյունքը դժվար է չգնահատել։ «Սա հիանալի ցուցանիշ է, ինչը վկայում է, որ Հայաստանում մարդիկ գերազանց աշխատավորներ են, ովքեր չեն վախենում դժվարություններից և կարող են ստեղծել այն, ինչը ուրիշների ուժերից վեր է։ Այստեղ գործադրված նոր տեխնոլոգիաներն ու սարքավորումներն տարածաշրջանում չկան»,-ասաց Դեսպանը։
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իր հերթին ընդգծեց, որ տրանսպորտային, մասնավորապես երկաթուղային ենթակառույցի աշխատանքն արդեն տարիներ շարունակ գտնվում է պառլամենտականների ուշադրության կենտրոնում։ «Մեր հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է կոնցեսիոն պայմանագիրը և ներդրումային ծրագրերի կատարումը։ Գաղտնիք չէ, որ երկրի տնտեսության զարգացման հարցում դժվար է չնկատել երկաթուղու դերը։ Այսօր մենք համոզվեցինք, որ ահռելի աշխատանք է կատարվել։ Ընթացիկ վերանորոգման աշխատանքների մեծ մասը կատարվում է տեղում։ Իսկ դա ապահովում է ծախսերի կրճատում և նոր ու մշտական աշխատատեղեր։ Գյումրիի երկաթուղայինները հայտնի եին ողջ Խորհրդային Միությունով մեկ։ Այսօր նրանց գիտելիքներն ու փորձը կրկին պետք են հայրենիքին։
Ցույց տալով կատարված աշխատանքը, Ս. Վալկոն հպարտորեն ասեց՝ դա արել են մերոնք՝ մեր մասնագետները։ Մենք նաև տեսանք նոր հաստոցներ և սարքավորումներ։ Իհարկե, դեռևս կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ շատ խնդիրներ։ Մենք կշարունակենք մեր համագործակցությունը, և վստահ եմ, որ դրանք էլ կլուծվեն։ Օգտվելով առիթից ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել ՀԿԵ ողջ կոլեկտիվին»,-նշեց Հ. Նաղդալյանը։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.