Արխիվ

ՀԿԵ-օգնում է Ալավերդուն վերացնելու ավերիչ քամու հետևանքները

26.11.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն համագործակցում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարության հետ՝ նոյեմբերի 12-13-ին Հայաստանի մի շարք շրջաններում տեղի ունեցած ավերիչ քամու պատճառած վնասների վերացման հարցում։Ըստ ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության, Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերում ուժեղ քամին վնասել և ոչնչացրել է հարյուրավոր տանիքներ, արմատախիլ արել տասնյակ ծառեր, էլեկտրափոխանցման գծերի սյուներ և գազատար խողովակներ։«Վերականգնողական աշխատանքներում ՀԿԵ-ն իր օգնությունն է առաջարկել Ալավերդու քաղաքապետին։ Նոյեմբերի 21-ին տանիքների վերականգնման համար քաղաքապետին է փոխանցվել 500 քմ մետաղական թիթեղ և 230 շիֆեր։ «Հարավկովկասյան երկաթուղու» արագ արձագանքման ջոկատները կտրել և հեռացրել են 31 ծառ։ Աշխատանքները դեռևս կշարունակվեն»,-ասել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ավելացնելով նաև, որ ՀԿԵ-ի և ինքնակառավարման տեղական մարմինների հետ համագործակցության արդյունքում ողջ շինանյութը Ալավերդու քաղաքապետին է փոխանցվել անվճար։«Կազմակերպվում է նաև ՀԿԵ աշխատակիցների տների ստուգում։ Անհրաժեշտության դեպքում նրանց նույնպես օգնություն կցուցաբերվի»,-ասաց Սերգեյ Վալկոն։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.