Արխիվ
Շ.Շայդուլլին. 2011 թ.-ի առաջին կիսամյակը ՀԿԵ-ի համար դարձել է բիզնես-գործընթացների արդյունավետության և շահութաբերության աճի ժամանակ
06.08.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 4,3 հազար աշխանողները օգոստոսի 6-ին նշում են Երկաթուղայինի օրը: Այդ օրը արդեն 115 տարի տոնում են առնվազն 10 միլիոն մարդ ԱՊՀ և որոշ եվրոպական երկրներում:
Այս տոնի կապակցությամբ ՀԿԵ-ի 60 աշխատակիցները պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Տրանսպորտի և կապի նախարարության, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և «ՀԿԵ» ՓԲԸ շնորհակալագրերով և պատվոգրերով: Որոշ աշխատողներին ՀԿԵ գլխավոր տնօրենի անունից պարգևատվել են ժամացույցներով, իսկ մի մասը՝ «ՌԵ» ԲԲԸ-ի և ՀԿԵ-ի «Պատվավոր երկաթուղային» կրծքանշաններով:
Ներկաներին շնորհավորեցին ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը և տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Շ.Շայդուլլինը շնորհակալություն հայտնեց երկաթուղայիններին իրենց համբերության և աշխատանքի համար, մաղթեց նրանց և նրանց ընտանիքներին հաջողություն և հավատ:
«2011-ը մեր համար լինելու է երկաթուղու առանց կորուստների աշխատանքի տարի: Դա մեր թիվ մեկ խնդիրն է, - ասաց Շ.Շայդուլլինը. - ՀԿԵ-ն անցած տարի կատարել է իր առջև դրված խնդիրները և հիմնական ցուցանիշների աճը շարունակվում է նաև 2011-ին: Մասնավորապես, որ 2011-ին բեռնափոխադրումների ծավալը աճել է 11,7%, բեռնումը՝ 25,3%: ՀԿԵ-ի, որպես համազգային տրանսպորտային ընկերության գործունեությունը, ուղղված է տնտեսության և հասարակության փոխադրումների մեջ պահանջարկի բավարարմանը, երկաթուղային տրանսպորտի և տնտեսության մակրոտնտեսական արդյունավետության մակարդակի ավելացմանը, երկրի տնտեսական զարգացման շարունակական խթանմանը»:
Ընկերության ղեկավարը նշեց, որ 2011 թ.-ի առաջին կիսամյակը երկաթուղու համար դարձել է բիզնես-գործընթացների արդյունավետության աճի, շահութաբերության և հզորությունների ավելացման ժամանակ:
«ՀԿԵ-ն մեծ ուշադրություն է դարձնում ներդրումային ծրագրի կատարմանը և հիշեցրեց, որ 2010-ին այն կատարվել է 100%, իսկ 2011-ի ֆինանսավորումը կազմելու է 16 մլրդ. 593 մլն. դրամ», - ասաց Շ.Շայդուլլինը:
Գլխավոր տնօրենը հատուկ ընդգծեց ՀԿԵ-ի սոցիալական քաղաքականությունը: «Մենք չենք համարում սոցիալական քաղաքականությունը ծախսային մեխանիզմ: Մեր համար դա զարգացման միջոց է: Արդեն երկու տարի է, ինչ մենք բարձրացնում ենք աշխատավարձերը գնաճի պայմաններում: 2011-ի 7 ամիսների արդյունքներով աճը կազմել է 12%, իսկ աշխատավարձը՝ 144 հազ. դրամ», - հայտարարեց Շ.Շայդուլլինը:
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշեց, որ երկաթուղին Հայաստանի համար ունի հատուկ նշանակություն, իսկ ՀԿԵ-ի երեք տարվա կոնցեսիոն կառավարման ընթացքում երկաթուղու զարգացմանը ուղղվել են զգալի միջոցներ, աճել են փոխադրումների ծավալները, գնացքների արագությունը:
«Հայաստանին անհրաժեշտ է ժամանակակից երկաթուղի, ժամանակակից, հարմարավետ և անվտանգ շարժակազմ: Մենք պետք է մտածենք երկաթուղային տրանսպորտի զարգացման, նոր երկաթուղիների, օրինակ, Իրան-Հայաստան և Վանաձոր-Ֆիոլետովո, կառուցման մասին», -նշեց նախարարը:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.