Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է աջակցել Ալավերդուն վերացնելու ավերիչ քամու հետևանքները

30.11.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է համագործակցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ղեկավարության հետ՝ նոյեմբերի 12-13-ին Հայաստանի մի շարք շրջաններում տեղի ունեցած ավերիչ քամու պատճառած վնասների վերացման հարցում։
Տանիքների վերականգնման համար քաղաքապետարանին անհատույց տրամադրվել է 453 հատ շիֆերի թիթեղ և 500 քմ մետաղական թիթեղ:
Տրամադրված շինանյութն օգտագործվում է ոչ միայն երկաթուղայինների տների, այլև մանկապարտեզների, դպրոցների, այլ սոցիալական օբյեկտների վերանորոգման համար:
Սանահինի երկաթուղայինները շարունակում են վերականգնողական աշխատանքները Ալավերդի քաղաքում. մաքրվում են քաղաքաի փողոցները, կտրվում են տուժած ծառերը, հեռացվել է 28 ընկած ծառ:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հանձնարարել է շարունակել համագործակցությունը քաղաքային իշխանությունների հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով քամուց տուժած երկաթուղայիններին օգնություն ցուցաբերելու հարցին: Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանին լրացուցիչ շինանյութեր կտրամադրվեն:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության, նոյեմբերի 12-13-ին Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերում ուժեղ քամին վնասել և ոչնչացրել է հարյուրավոր տանիքներ, արմատախիլ արել տասնյակ ծառեր, էլեկտրափոխանցման գծերի սյուներ և գազատար խողովակներ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.