Արխիվ

ՀԿԵ-ում ամոփեցին հունվար-նոյեմբերի աշխատանքի արդյունքները

04.12.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցությանը ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները հունվար-նոյեմբերին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, ներկա դրությամբ նկատվում է փոխադրումների նվազման միտումը:
Միևնույն ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրենն արձանագրեց Ընկերության աշխատանքի որակական ցուցանիշների բարելավումը: Այդ ցուցանիշների շարքում նա նշեց ,մասնավորապես, վագոնի պարապուրդի կրճատումը 7,1%-ով մինչև 21 ժամ, լոկոմոտիվի միջին օրական վազքի աճը 5%-ով, տեղամասային արագության աճը մինչև 34 կմ/ժ:
Սերգեյ Վալկոն տեղեկացրեց նաև, որ 2015 թվականի հունվար-նոյմբերին գծի բալային գնահատականը բարելավվեց 8 միավորով՝ հասնելով 88-ի:
- Սա բավականին լավ ցուցանիշ է, որին մենք հասել ենք գծի մեքենայացված ուղեմասի և գծի մեքենայացված կայարանի, ուղեմասերի աշխատանքի շնորհիվ, - ասաց նա:
Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենն արձանագրեց, որ 2015 թվականին 47%-ով կրճատվել է ոչ բավարար գնահատական ունեցող կիլոմետրերի քանակը:
- Դա նույնպես լավ ցուցանիշ է, որն անհրաժեշտ է պահպանել, -հայտարարեց Ս.Վալկոն:
Իսկ ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում, որոնք պետք է իրականացվեն դեկտեմբերին, Սերգեյ Վալկոն նշեց բեռնափոխադրումների աճի ապահովումը, ծախսերի կրճատումը, հավելյալ եկամուտների ապահովումը և միջոցների տնտեսումը:
- Կրկնում եմ, մեր նպատակը ՀԿԵ-ի աշխատանքային կոլեկտիվի պահպանումն է: Մենք գիտենք, թե ինչ միջոցներ է պետք կիրառել, - ընդգծեց Սերգեյ Վալկոն:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.