Արխիվ

ՀԿԵ-ն կազմակերպում է ամանորյա ուղևորություններ դեպի Վրաստան

04.12.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինությունը ուղևորներին առաջարկում է Նոր Տարին և Սուրբ Ծնունդն անց կացնել Վրաստանում: Ընկերությունը 15 հոգանոց խմբերի համար կազմակերպում է եռօրյա և հնգօրյա ուղևորություններ Թբիլիսի, Բաքուրիանի և Բաթում:
Զբոսաշրջիկները կարող են հարմարավետ վագոններով ուղևորվել Վրաստան, որտեղ նրանց սպասում են 3 աստղանի հյուրանոցային համարներ, ամանորյա շոու-ծրագիր, ինչպես նաև լրացուցիչ էքսկուրսիաներ Թբիլիսիում, Մցխեթայում, Բորժոմում, Բաթումում և Քութաիսում:
Լրացուցիչ տեղեկություններին և տուրերի ծրագրերին կարող եք ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական էջի՝ www.ukzhd.am, «Ուղևորափոխադրումներ» բաժնում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.