Արխիվ

ՌԴ դեսպանատունը շնորհակալագիր է հանձնել «ՀԿԵ» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի բաժնին

14.12.2015

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը դեկտեմբերի 14-ին շնորհակալագիր է հանձնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի բաժնին՝ արհեստավարժության, պատասխանատվության և դեսպանատան, ռուսական կազմակերպությունների և ներկայացուցչությունների հետ արդյունավետ ինֆորմացիոն համագործակցության համար:
Շնորհակալագիրը «ՀԿԵ» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Ալոյանին հանձնեց Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Ամփոփելով տարվա արդյունքները՝ դեսպանը նշեց, որ 2015-ի ընթացքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, ռուսական կազմակերպությունների և ներկայացուցչությունների ու ԶԼՄ-ների փոխազդեցությունը նոր մակարդակ է բարձրացել։ Վոլինկինի խոսքերով, դեսպանատունն իր կողմից փորձել է տեղեկատվական աշխատանքն ավելի բաց և թափանցիկ դարձնել:
Իվան Վոլինկինն ընդգծեց, որ իրենք բարձր են գնահատում այդ համագործակցությունը և հույս ունեն, որ չնայած տեղեկատվական պատերազմների
բարդ շրջանին և ապատեղեկատվության մեծ հոսքին` հաջորդ տարի փոխգործակցությունը նոր մակարդակ կբարձրանա։
«Հատկապես ցանկանում եմ նշել անցած տարվա նշանակալի և հոբելյանական ամսաթվերը, որոնք միավորել են մեր ժողովուրդներին` Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը»,- ասաց դեսպանը։
«ՀԿԵ» ՓԲԸ Հասարակայնության կապերի բաժնի հետ միասին շնորհակալագրեր ստացան մի շարք հայաստանյան ԶԼՄ-ների, ռուսական կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.