Արխիվ

ՀԿԵ ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունում հաղթել է Սանահինի ԳՄՈՒ-ի թիմը

21.12.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ավանդական տարեկան ֆուտբոլի առաջնության հաղթող է դարձել Սանահինի ԳՄՈՒ-ի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Էներգամատակարարման և էլեկտրիֆիկացման ձեռնարկության թիմը, իսկ երրորը՝ Սևանի ԳՈՒ-ի ներկայացուցիչները:
Առաջնությունը կազմակերպել է «ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդական խորհուրդը: Այս տարի միջոցառմանը մասնակցեցին երկաթուղու տարբեր ձեռնարկություններ և ստորաբաժանումներ ներկայացնող 15 ֆուտբոլային թիմեր:
Գավաթի համար պայքարեցին Մասիս կայարանի, Փոխարդումների տնօրինության, Տեղեկատվահաշվողական կենտրոնի, Հակահրդեհային և վերականգնողական գնացքների, Սանահինի ԳՄՈՒ-ի, Ուղևորափոխադրումների տնօրինության, Նյութատեխնոլոգիական ապահովման տնօրինության, Էներգամատակարարման ձեռնարկության, Վանաձորի ԳՈՒ-ի, Ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոնի, Սևանի ԳՈՒ-ի, Անվտանգության ծառայության, Ավտոմատիկայի և կապի ձեռնարկության, Երևան ԳՈՒ-ի և Շարժակազմի տնօրինության թիմերը:
Նման առաջնություններ ՀԿԵ-ում կազմակերպվում են ամեն տարի՝ ընկերության կորպորատիվ մշակույթի և արժեքային համակարգի զարգացման նպատակով: Երիտասարդական քաղաքականության շրջանակներում՝
Երիտասարդական խորհուրդը կազմակերպում է սպորտային և ինտելեկտուալ առաջնություններ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.