Արխիվ

Ստեղծվել է Հարավկովկասյան երկաթուղու աշխատողների նոր արհմիություն

22.12.2015

Դեկտեմբերի 22-ին կայացած ընդհանուր հիմնադիր համագումարին որոշվեց ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նոր արհմիություն՝ ՀԿԵ աշխատողների մասնագիտական կազմակերպությունների միություն: Երկաթուղում գործող 23 արհմիութենական կազմակերպությունները ներկայացնող 85 պատվիրակները միաձայն ընդունեցին այդ որոշումը:
Պատվիրակներին ողջունեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն՝ նշելով, որ եկել է արմատական փոփոխությունների ժամանակը:
- Այսօր կարևոր օր է երկաթուղու աշխատակազմի համար: Այսօր դուք եք որոշում ում կողմ քվեարկել, ում վստահել սոցիալական հարցերի լուծումը: Կարևոր է, որ նոր միավորված արհմիության աշխատանքը արմատապես տարբերվի նախորդից, - ընդգծեց Սերգեյ Վալկոն:
Նիստի ժամանակ հաստատվել է նոր արհմիության կանոնադրությունը, որով կարգավորվում են նորաստեղծ կազմակերպության գործունեության հիմնական սկզբունքներն ու գործընթացները, անդամակցության և արհմիությունից դուրս գալու հարցերը, գործատուի հետ հարաբերությունները: Կանոնադրության հիման վրա արհմիությունը պաշտպանելու է երկաթուղայինների իրավունքները և շահերը, վերահսկողություն է իրականացնելու գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության կատարման և աշխատանքային առողջ ու անվտանգ պայմանների ստեղծման ոլորտներում:
Այլընտրանքային հիմունքների վրա ընտրվել է նոր միության նախագահը: Պաշտոնի համար առաջարկվել է 2 թեկնածություն և բաց քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությունով, ընտրվել է ՀԿԵ վարչության արհմիության ոչ ազատված նախագահ Ալբինա Մարտիրոսյանը:
Ձևավորվել են նոր արհմիության գործադիր մարմինները՝ Խորհուրդը, որի կազմի մեջ ընդգրկվեցին 35 պատվիրակներ, նախագահությունը՝ 9 պատվիրակ, և 5 անդամներից բաղկացած վերստուգիչ հանձնաժողովը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.