Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ամանորյա ներկայացում նվիրեց Երևանի դպրոցականներին և մանկատների սաներին

30.12.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Երևանի դպրոցականներին և մանկատների սաներին նվիրել է ամանորյա ներկայացում, որը կայացել է դեկտեմբերի 30-ին Կ.Ս.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում:
Ձմեռ Պապու և Ձյունանուշի, անցնող և գալիք տարվա խորհրդանիշներ՝ Այծի և Կապիկի, ուղեկցությամբ՝ 350 փոքրիկ հանդիսատեսները հայտնվեցին ամանորյա հեքիաթում: Դերասանները երեխաներին ներկայացրեցին ամենասիրելի մանկական հեքիաթներից մեկը՝ «Մոխրոտը», կրկին հիշեցնելով, որ բարին միշտ հաղթում է:
Հավատարիմ մնալով սոցիալական քաղաքականությանը՝ Հարավկովկասյան երկաթուղին հատուկ կարևորում է բարեգործական նման ծրագրերը՝ հատկապես ծնողազուրկ և հատուկ պահանջներ ունեցող երախաներին, դպրոցներին, սահմանամերձ համայքներից մանուկներին օգնությանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.