Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իջեցնում է «Արմենիա» ֆիրմային գնացքի VIP-վագոն/սրահի տոմսերի արժեքը
08.08.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ օգոստոսի համար հայտարարում է Երևան-Բաթումի-Երևան չվերթով գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի VIP-վագոն/սրահի տոմսերի արժեքի իջեցման մասին: Այժմ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել 
VIP-վագոն/սրահի տոմսը ՍՎ-վագոնի տոմսի գնով: Սակագնի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ «Արմենիա» ֆիրմային գնացքի էլեկտրոնային էջում:
Երևան-Բաթումի-Երևան չվերթով գործող ամենօրյա ֆիրմային գնացքը մեկնարկեց հունիսի 15-ին: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում են Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում:
Նախատեսվում է, որ շուտով սկսելու է գործել և Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սոցիալական գնացքը, որը նշանակվելու է երեքշաբթի և ուրբաթ օրերին:  Այս տարի գնացքի տոմսերը վաճառվում են միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.