Արխիվ

Գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի կատարելագործման հարցերը քննարկեցին Հարավկովկասյան երկաթուղում

18.02.2016

Փետրվարի 18-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում կայացել է գնացքների անվտագ երթևեկությանը նվիրված գիտատեխնիկական խորհուրդ: Միջոցառման շրջանակներում քննարկցեցին երկաթուղում անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք կազմակերպչական և տեխնիկական հարցեր:
Բացելով նիստը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն փաստեց, որ 2008 թվականից, երբ ընկերությունը նոր էր սկսում իր աշխատանքը Հայաստանում, ենթակառուցվածքի արդիականացմանն ու շարժակազմի թարմացմանը խոշոր ներդրումներ ուղղվեցին, ինչը թույլ տվեց դրական արդյունքներ արձանագրել:
- Այսօր մենք անցնում ենք գնացքների անվտանգության ապահովման այլ՝ բոլորովին նոր փուլ, - նշեց Ս.Վալկոն, ընդգծելով, որ երկաթուղայիններին մեծ աշխատանք է սպասում:
Ընկերության ղեկավարի խոսքերով, այսօր ամենակարևոր խնդիրներից է աշխատանքի որակի բարձրացումը տեղերում, ինչը թույլ կտա երաշխավորել անվտանգության համակարգի արդիականացումը: Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն նշեց, որ երկաթուղում արձանագրվող խախտումների 2/3-ը կամ 76,5%-ը կազմակերպչական և տեխնոլոգիական բնույթ են կրում և միայն 1/3-ը տեխնիկական խախտումներ են:
- Խնդրահարույց հարցերի մեծամասնությունը գրանցված է աշխատանքների կազմակերպման ժամանակ համագործակցության, անձնակազմի ուսուցման, հսկողության ոլորտներում: Անհրաժեշտ է շտկել իրավիճակը, - հայտարարեց Ս.Վալկոն:
Գնացքների անվտանգ երթևեկության ապահովման գործընթացի հիմնական հարցերը ներկայացրեց ՀԿԵ-ի գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանը: Արձանագրելով երկաթուղու աշխատանքում խախտումների և բացթողումների էական կրճատումը՝ նա նշեց, որ ոլորտում անհրաժեշտ է մեծ աշխատանքներ իրականացնել:
Լ.Հակոբյանը հատուկ ուշադրություն հրավիրեց ղեկավարների աշխատանքի կատարելագործման, արտադրության և անվտանգության մշակույթի մակարդակի, վերահսկիչների դերի, գծի և ենթակառուցվածքի զննումների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը:
Նիստի ժամանակ ելույթ ունեցան ՀԿԵ Ենթակառուցվածքի, Շարժալազմի տնօրինությունների, Էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման, Ավտոմատիկայի և կապի ձեռնարրկությունների պետերը, Վանաձորի, Գյումրու, Երևանի և Սևանի ուղեմասերի ղեկավարները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենը բոլոր մասնակիցներին հանձնարարեց վերանայել աշխատանքային ծրագրերը՝ կերակառուցելով դրանք գնացքների անվտանգ երթևեկությունն երաշխավորելու նպատակով:

 

 

 

 


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.