Արխիվ

ՀԿԵ-ում ամոփեցին հունվարյան աշխատանքի արդյունքները

08.02.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն փետրվարի 5-ին կայացած խորհրդակցությանը ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները հունվարին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, ներկա դրությամբ նկատվում է փոխադրումների նվազման միտումը: 2016 թվականի հունվարին բեռնափոխադրումների նախատեսված ցուցանիշը կատարվել էր 91,2%-ով:
Միևնույն ժամանակ ՀԿԵ գլխավոր տնօրենն արձանագրեց Ընկերության աշխատանքի որակական ցուցանիշների բարելավումը: Այդ ցուցանիշների շարքում նա նշեց, մասնավորապես, շահագործվող լոկոմոտիվների պարկի կրճատումը, բեռնատար վագոնի շրջանառության արագացումը:
Սերգեյ Վալկոն տեղեկացրեց նաև, որ 2016 թվականի հունվարին գծի բալային գնահատականը բարելավվեց 9 միավորով՝ հասնելով 88-ի:
Դրական միտումների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց նաև ուղևորների աճը:
- Եղանակային վատ պայմանների պարագայում՝ ուղևորները հունվարին գերադասում էին օգտվել երկաթուղային տրանսպորտի ծառայություններից, - շեշտեց նա:
Հունվարին ՀԿԵ-ի ուղևորների թիվը 25 հազար էր, ինչը 4% գերազանցում է 2015-ի ցուցանիշը:
Իսկ ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում Սերգեյ Վալկոն նշեց բեռնափոխադրումների աճի ապահովումը, ծախսերի կրճատումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների հավասարակշռումը, աշխատանքային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.