Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղում աշխատող կանանց շնորհավորեցին Մարտի 8-ի կապակցությամբ

04.03.2016

Հարավկովկասյան երկաթուղում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ նախատոնական վերջին աշխատանքային օրը բոլոր կին-աշխատողներին հաճելի անակնկալ էր սպասում: Բոլոր կանանց նվիրեցին առաջին գարնանային ծաղիկներ և սրտանց շնորհավորեցին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում աշխատում է 551 կին: Ընկերության անձնակազմի 18%-ը կազմում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: 51 կին զբաղեցնում է ղեկավար պաշտոններ, 287 կին մասնագետներ են, 139-ը՝ ծառայող և 74-ը՝ բանվորներ: Միայն 2015 թվականին բարեխիղճ աշխատանքի համար պարգևատվել է 124 կին:
Իսկ ՀԿԵ-ի 4 կին-աշխատողներ արժանացել են երկաթուղային ոլորտի ամենաբարձր կոչմանը և հանդիսանում են Պատվավոր երկաթուղայիններ: Նրանք են՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր հաշվապահ, Հաշվապահական և հարկային հաշվառման ծառայության պետ Վեներա Ավետիսյանը, Գույքի բաժնի պետ Աննա Մոխովան, Աշխատանքի կազմակերպման, աշխատավարձի և կազմակերպչական-հաստիքային աշխատանքի բաժնի պետ Ռիմա Մխիթարյանը և երկաթուղու միակ կին-կռունկավար Զինաիդա Հովհաննիսյանը:

 


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.