Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին աշխատանքի արդյունքները փետրվարին

03.03.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, մարտի 3-ին կայացած խորհրդակցության ժամանակ, ամփոփեց փետրվար ամսվա աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց Ս.Վալկոն, փետրվարին նկատվել է բեռնափոխադրումների դրական դինամիկա, ինչը թույլ տվեց կատարել երկաթուղու հիմնական ցուցանիշները, օրինակ՝ բեռնաշրջանառությունը, բեռների փոխադրումը:
«ՀԿԵ»-ի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ փետրվարին լրացուցիչ բեռնվել է 72,6 հազար տոննա բեռ՝ արտահանման փոխադրումները գերազանցեցին նախատեսվող ցուցանիշը 20,3%-ով: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արտահանման փոխադրումները ավելացել են 5 հազար տոննայով, տեղական բեռնափոխադրումները գերազանցեցին նախատեսվող ցուցանիշը 68 հազար տոննայով:
Օրական բեռնումը կազմեց 97 վագոն՝ նախատեսվող 60-ի դիմաց, վագոնի պարապուրդը կրճատվեց 51,5 ժամից մինչև 21,5 ժամ, իսկ տրանզիտային վագոնի պարապուրդը՝ 0,2 ժամով:
Ընկերության ղեկավարի տվյալներով, լոկոմոտիվի օրական միջին վազքը գերազանցեց անցած տարվա ցուցանիշը 5,1%-ով, իսկ արտադրողականությունը՝ 4%-ով: 2,6%-ով ավելացել է նաև տեղամասային արագությունը, որը փետրվարի արդյունքներով կազմեց 34,9 կմ/ժամ:
Գնացքների ժամանակացույցը փետրվարին կատարվեց 98,9%-ով՝ 1051 գնացքից ուշացել էին միայն 23-ը:
Ընկերության ղեկավարը հատուկ ընդգծեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականի փետրվարին գծի բալային գնահատականը բարելավվել է 7 կետով՝ կազմելով 86 միավոր:
Երկաթուղու հետագա հիմնական խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:


Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.