Արխիվ

Շնորհավոր Մարտի 8, հարգելի կանայք

04.03.2016

Հարգելի կանայք.

Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ գարնանային տոնի՝ Կանանց միջազգային օրվա, կապակցությամբ: Պատահական չէ, որ այն նշվում է գարնան սկզբին, երբ բնությունն առաջին շունչն է անում երկար ձմեռից հետո, երբ մարդիկ ջերմություն, նրբություն և նորացում են ակնկալում:
Այսօր դժվար է հիշել գործունեության գոնե մեկ բնագավառ, որտեղ կանայք չեն աշխատում: Երկաթուղին նույնպես բացառություն չէ. Հարավկովկասյան երկաթուղու աշխատողների մոտ 20 տոկոսը կանայք են: Նրանց նուրբ ձեռքերում են երկաթուղու
բնականոն գործունեության կարևորագույն նշանակություն ունեցող ծառայությունները, բաժինները և ստորաբաժանումները:
Չնայած շատերը կարծում են, որ կանայք երկաթուղում կարող են աշխատել միայն որպես ուղեկցորդուհիներ, գանձապահներ կամ հաշվապահներ, գեղեցիկ սեռը ներկայացված է ՀԿԵ-ի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
Մաղթում եմ ձեզ երջանկություն, սեր, ընտանեկան բարեկեցություն և առողջություն: Թող իրականանան ձեր բոլոր երազարքները:

Հարգանքով՝

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

                                    
Ս.Գ.Վալկո

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.