Արխիվ

ՀԿԵ-ում անցկացվում է գծի գարնանային զննումը

16.03.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մարտի 21-ից մինչև ապրիլի 29-ն անցկացվում է գծի և ենթակառուցվածքի գարնանային զննումը: Զննումն իրականացնում է հատուկ հանձնաժողովը՝ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ:
Նշված ժամանակահատվածում երկաթուղում կանցկացվի գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի և կապի սարքավորումների զննումը:
Զննման նպատակն է գծային տնտեսության և ենթակառուցվածքի ուսումնասիրումը, բացթողումների բացահայտումն ու դրանց վերացումը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստումը:
Գարնանային զննման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն մասնավորապես երկաթուղային գծանցների և գծային տեխնիկայի վիճակը, կադրային քաղաքականությունը, արհեստական կառույցների պահպանումը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.