Արխիվ
Հարավկովկասյաներկաթուղուբեռնափոխադրումներիծավալըհունվար-հուլիս ամիսներինաճելէ 8,1%
17.08.2011
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. հունվար-հուլիս ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1717,2 հազար տոննա, ինչը 8,1% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2011 թ. յոթ ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 7,4% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /1598,5 հազար տոննա/:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը հունվար-հուլիսին կազմել է 237,9 հազար տոննա, ինչը 26,5% գերազանցեց 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. յոթ ամիսների ընթացքում տեղափոխվել է 680,3 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 5,6% պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-հուլիսին փոխադրվել է 799,0 հազար տոննա բեռ, ինչը 17,5% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ինչպես արդեն նշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, ընկերությունն անցած տարի կատարել է իր առջև դրված խնդիրները, և հիմնական ցուցանիշների աճը՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը շարունակվում է նաև 2011-ին: Տնօրենը նշել է, որ նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության մասին, որը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը:
«Եթե երկու տարի առաջ երկաթուղային բեռնափոխադրումների բաժինը բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում կազմում էր 22%, ապա այժմ այն հասել է 35%: Մենք շարունակում ենք պայքարել երկաթուղի բեռների նոր ծավալների ներգրավման համար, զարգացնելով լոգիստիկան և դիվերսիֆիկացնելով մեր բիզնեսը: Նոր տեխնոլոգիաների ներդրումը թույլ է տալիս ապահովել մատուցվող ծառայությունների նոր որակը, ներգրավել բեռների նոր ծավալներ, բարձրացնել երկաթուղային փոխադրումների մրցունակությունը ավտոմոբիլայինի հետ համեմատ», - հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրենը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.