Արխիվ

Երևանում անցնում է Եվրասիական տնտեսական միության երկրներում տեխնիկական աուդիտի համակարգի զարգացման հարցերով աշխատանքային խմբի նիստը

27.04.2016

Ապրիլի 27-ին Երևանում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության երկրներում տեխնիկական աուդիտի համակարգի զարգացման հարցերով աշխատանքային խմբի երկօրյա նիստը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
Մասնակիցներին ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը, ով նշեց, որ նիստի շրջանակներում քննարկվելու են ԵԱՏՄ երկրներում տեխնիկական աուդիտի համակարգի զարգացման հեռանկարները, նախատեսվում է մի շարք կարևոր փաստաթղթեր համաձայնեցնել:
ՀԿԵ գլխավոր ինժեները նշեց նաև, որ պատվիրակները կայցելեն Երևանի երկաթուղային հանգույցի մի շարք օբյեկտներ, որտեղ կծանոթանան հայ երկաթուղայինների աշխատանքին:
Երևանյան նիստի օրակարգում են երկաթուղային ոլորտում տեխնիկական աուդիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի և 2017-2018 թթ համար համատեղ խնդիրների մշակումը:
Աշխատանքային խմբի նիստի ընթացքում հայ երկաթուղայինների համար անցկացված դասընթացի ժամանակ «ՌԵ» ԲԲԸ Տեխնիկական աուդիտի կենտրոնի պետի առաջին տեղակալ Օլեգ Սինկովսկին պատմեց տեխնիկական աուդիտի ոլորտում գործող հիմնական պահանջների և կարգավորող ակտերի մասին: Նա ներկայացրեց ՌԵ հիմնական նորարարական ձեռքբերումները, մատակարարների և ԱՄՆ, Ֆրանսիայի և Գերմանիայի երկաթուղյինների հետ աուդիտի և որակի չափանիշների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.