Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է երկաթուղային գծանցներում երթևեկության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին

06.05.2016

Մայիսի 5-ին, ժամը 15:00-ին Nissan Terrano (պետհամարանիշը 23 АР 333) ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ-Երևան վազուրդու պահպանվող գծանցում՝ նույնիսկ չարգելակելով, բարձր արագության վրա հարվածել էր արդեն փակված ուղեփակոցին, ինչից հետո արագ անցել էր երկաթուղային գծերը և հեռացել դեպքի վայրից: Բախման արդյունքում շրջվեց երկաթուղային գծանցի ուղեփակոցը:
Այն վերականգնվեց 15:50-ին գծանցի հարթապահի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ էներգամատակարարման ձեռնարկության ավագ էլեկտրամեխանիկի ուժերով: Միջադեպի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանություն:
Այս միջադեպի վտանգը կայանում է նրանում, որ գծանցն արդեն փակ էր ավտոտրանսպորտի երթեկության համար. մոտենում էր գնացքը: Ստեղծելով նման վտանգավոր իրավիճակ՝ վարորդը վերջին պահին կարողացավ շրջանցել գնացքը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:
Պահպանվող երկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝ միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:
Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը...
Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.