Արխիվ

Կայացել է «ՀԿԵ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նիստը

30.05.2016

Մայիսի 26-ին Երևանում կայացել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը, որը վարել էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովը: Նիստի շրջանակներում ներկայացվել են ընկերության 2015 թվականի և 2016 թվականի առաջին եռամսկայի գործունեության ֆինանսատնտեսական արդյունքները, քննարկվել ընթացիկ նախագծեր, հաստատվել բարեգործական բյուջեն:
Քննարկումների արդյունքում բոլոր ներկայացված հարցերով տրվել են դրական եզրակացություններ:
Շեշտվել էր, որ չնայած երկաթուղային բեռնափոխադրումների շուկայում տիրող բարդ իրավիճակին, «ՀԿԵ» ՓԲԸ-ն աշխատում է առանց վնասների, իսկ կոնցեսիոն պարտավորություններն ընկերությունը կատարեց 102%-ով:
- Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հարավկովկասյան երկաթուղին ցուցադրել է դրական դինամիկա: Ներդրումային ծրագիրը կատարվում է կոնցեսիոն պայմանագրի համաձայն, իսկ աշխատանքի արտադրողականությունն աճել է 10%-ով, - նշեց Օլեգ Բելոզյորովը:
Երևանում կայացել են նաև հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Կողմերը քննարկել են կոնցեսիոն պայմանագրի կատարման ընթացքը:
2008-2015 թվականներին «Հարավկովկասյան երկաթուղին», որը հանդիսանում է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարող, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում ներդրել է 104 մլրդ 456 մլն դրամ: Նախատեսվում է, որ 2016 թվականին ծախսերը ներդրումային ծրագրով կկազմեն 2 մլրդ 520 մլն դրամ, ինչը թույլ կտա լիովին կատարել ներդրումային պարտավորությունները 2008-2016 թթ համար և իրականացնել Հայաստանի երկաթուղային օբյեկտների արդիականացումը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը գլխավորում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովը: Դա ընդգծում է այն կարևորությունը, որը ՌԵ-ն տալիս է հայաստանյան դուստր-ձեռնարկության գործունեությանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.