Արխիվ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշեցին ՀԿԵ-ում

02.06.2016

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշեցին այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ավտամատիկայի, տելեմեխանիկայի և կապի ձեռնարկությունում: Երեխաներին շնորհավորեց ձեռնարկության պետ Սամվել Խաչատրյանը և «ՀԿԵ» արհմիության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը:
Արհմիության նախաձեռնությամբ՝ Ձեռնարկության աշխատողների երեխաների և թոռների համար կազմակերպվել էր մանկական տոն՝ խաղերով և մրցույթներով: Իսկ երեխաներին զվարճացնում էր ծաղրածուն, որը տոնական տրամադրություն պարգևեց ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:
Ձեռնարկությունում կազմակերպվել էր նաև մանկական աշխատանքների ցուցահանդես:
Հունիսի 1-ին նվիրված նման մանկական տոներ ձեռնարկությունում անցկացվում են ամեն տարի:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.