Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին մայիսին աշխատանքի արդյունքները

06.06.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հունիսի 6-ին կայացած խորհրդակցությյանը ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները 2016 թվականի մայիսին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, չնայած, որ նշված ժամանակահատվածում նկատվել էր բեռնափոխադրումների բացասական դինամիկա, Ընկերությունը կարողացել է ապահովել դրական արդյունքներ մի շարք ուղղություններով:
Վիճակագրության համաձայն, բեռնումը մայիսին աճեց 2,7%-ով նախատեսված ցուցանիշի և 9,5%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կազմելով 156,1 հազար տոննա: Լրացուցիչ բեռնվել է 4,1 հազար տոննա:
Արտահանման փոխադրումները գերազանցել են նախատեսված ցուցանիշը 3,3%-ով կամ 0,9 հազար տոննայով: Նման աճն ապահովեց պզնձի խտանյութի փոխադրումների էական ավելացումը:
Բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում գերազանցեցին նախատեսվող ցուցանիշը 2,6%-ով կամ 3,2 հազար տոննայով: Իսկ 2015 թվականի մայիսի հետ համեմատ փոխադրումներն ավելացել են 14,9%-ով: Առավել ակտիվ աշխատում էր Զոդ երկաթուղային կայարանը, որն ապահովեց բեռնման 58,2%-ը:
Ընկերության ղեկավարի տվյալներով, աճ էր արձանագրվել նման որակական ցուցանիշների գծով, ինչպիսիք են՝ գնացքի միջին քաշը (0,4%-ով նախատեսված ցուցանիշի հետ համեմատ), լոկոմոտիվի միջին օրական վազքը (4,8%-ով նախատեսված ցուցանիշի հետ համեմատ) և արտադրողականությունը (11,2%-ով նախատեսված ցուցանիշի հետ համեմատ), տեղամասային արագությունը (4,2%-ով): Իսկ տեխնիկական արագությունը ՀԿԵ-ում հաշվետու ժամանահկահատվածում 39,4 կմ/ժ-ից աճել է մինչև 40,2 կմ/ժ, ինչը 2%-ով գերազանցում է նախատեսվող և 1,5%-ով՝ 2015 թվականի ցուցանիշը:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ մայիսին 1080 գնացքից ուշացել էին միայն 8-ը: Ուշացման ժամանակը կազմեց մոտ 9 ժամ:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականի հունվար-մայիսին գծի բալային գնահատականը բարելավվել է 7 կետով՝ կազմելով 90 միավոր:
Ընկերության ղեկավարը հայտնեց, որ մայիսին 21%-ով գերակատարվեց կոճերի փոխման ծրագիրը: Փոխվել է 5390 կոճ՝ նախատեսվող 4400-ի դիմաց: Հաշվետու շրջանում փոխվել է 2490 երկաթբետոնե կոճ:
Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը առանձնացրեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: Այլ հիմնական խնդիրների շարքում Սերգեյ Վալկոն նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.