Արխիվ
Շ.Շայդուլլին. Սոցիալական քաղաքականությունը մեզ համար ծախսային մեխանիզմ չէ
06.08.2011

«Մենք չենք համարում սոցիալական քաղաքականությունը ծախսային մեխանիզմ: Մեր համար դա զարգացման միջոց է», - հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը Երկաթուղայինի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ:
Նա նշեց, որ արդեն երկու տարի է, ինչ ընկերությունը բարձրացնում է աշխատավարձերը գնաճի պայմաններում: 2011-ի 7 ամիսների արդյունքներով աշխատավարձերը աճը կազմել է 12%, իսկ միջին աշխատավարձը կազմեց 144 հազ. դրամ: 2011 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով աշխատանքի արտադրողականությունը աճել է 14%:
Հատուկ ընդգծելով սոցիալական քաղաքականության իրականացման գործընթացը, ՀԿԵ գլխավոր տնօրենը ներկայացրել էր ընկերության մի շարք սոցիալական ծրագրեր:
«Մենք տրամադրում ենք սոցիալական երաշխիքներ մեր բոլոր աշխատողներին: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում երիտասարդական նախագծերին, ուսուցմանը մասնագիտական բուհերում: Այդ ամենը, անշուշտ, բարձրացնում է ՀԿԵ-ի մրցունակությունը աշխատանքի շուկայում: Այսօր մեր մոտ ուզում են աշխատել և դա մեր հաջողության լավ ցուցանիշ է», - նշել է Շ.Շայդուլլինը:
Շ.Շայդուլլինը շնորհավորեց երկաթուղայիններին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց նրանց համբերության և աշխատանքի համար, մաղթեց նրանց և նրանց ընտանիքներին հաջողություն և հավատ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.