Արխիվ

Երկաթուղայինների երեխաները հանգստանում են «Գուգարք» մանկական ճամբարում

21.06.2016

Երկաթուղայինների երեխաների և թոռների առաջին խումբը հունիսի 20-ին մեկնել է Լոռիում գտնվող «Գուգարք» մանկական ճամբար:
60 երեխաներ 10 օր կհանգստանան Հայաստանի այս գողտրիկ վայրում՝ ծանոթանալով նոր ընկերների հետ: Այստեղ երեխաների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմաններ: Երեխաներին սպասում են սպորտային, մշակութային միջոցառումներ, հետաքրքիր արշավներ, համեղ և առողջ սնունդ: Ճամբարն ունի նաև լողավազան:
Նախատեսվում է, որ այս տարի Գուգարքում կհանգստանան երկաթուղայինների 200 երեխաներ և թոռներ:
Իսկ առաջին խումբը ճամբարում ողջունեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը՝ երեխաներին լավ հանգիստ և հաճելի տպավորություններ մաղթելով:
Հարավկովկասյան երկաթուղում խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը: Ընկերությունում հատուկ ծրագիր է իրականացվում, որով Ընկերությունը իր վրա է վերցնում երեխաների հանգստի հետ կապված բոլոր ծախսերը:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.