Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն պարզաբանում է մի շարք ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները

22.06.2016

Օրերս մամուլում տարածվեց իրականությանը չհամապատասխանող, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Այրում» կայարանի մոտակայքում գտնվող կամուրջի վերաբերյալ որոշ տեղեկատվություն: Հեղինակը պնդում է, որ սույն տարածքում տեղակայված անբարեկարգ վիճակում գտնվող կամուրջը պատկանում է «ՀԿԵ» ՓԲԸ-ին:
Հայտնում ենք, որ այս հրապարակումը իրականությանը չի համապատասխանում: Կամուրջը երկաթուղու տարածք չի հանդիսանում, այն չի գտնվում Ընկերության բալանսում և Հարավկովկասյան երկաթուղին դրա տեխնիկական վիճակի համար որևէ պատասխանատվություն չի կրում:
2008 թվականի փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված բոլոր երկաթուղային կամուրջները վերանորոգված են և ամրացված, պարբերաբար անցնում են բոլոր անհրաժեշտ տեխնիկական զննումներ:
Իսկ Երևանի լոկոմոտիվային դեպոյում գրանցված դժբախտ պատահարի վերաբերյալ տարածվող լուրերի մասին հայտնում ենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակցի, այլ կապալառու ընկերության աշխատողի հետ՝ բաց հրապարակում շինարարական աշխատանքներ կատարելուց:
Կոչ ենք անում լրագրողներին ստուգել իրենց տրամադրվող տեղեկատվությունը և զերծ մնալ անհիմն մեղադրանքներից ու եզրակացություններից:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.