Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները

06.07.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը հուլիսի 6-ին կայացած խորհրդակցությանը ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները 2016 թվականի հունվար-հունիսին: Ինչպես նշեց Օ.Շատալովը, նշված ժամանակահատվածում կատարվել են աշխատանքի ծավալային ցուցանիշները:
Վիճակագրության համաձայն, փոխադրումների ծավալը 1%-ով գերազանցեց նախատեսված մակարդակը և անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ բեռնումը 14%-ով գերազանցեց նախատեսվող ցուցանիշը:
Արտահանման բառնափոխադրումները գերազանցել են նախատեսված ցուցանիշը 11%-ով, բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում՝ 14%-ով:
Միևնույն ժամանակ Օ.Շատալովը արձանագրեց ներմուծման փոխադրումների էական կրճատումը՝ ցուցանիշը կատարվել է 78,9%-ով նախատեսվածի հետ համեմատ և 70,3%-ով՝ 2015 թվականի հունվար-հունիսի մակարդակի հետ համեմատ:
ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալն ընդգծեց այլ փոխադրողների՝ օրինակ, ավտոտրանսպորտի հետ համեմատ երկաթուղու մրցակցային առավելությունների կատարելագործման անհրաժեշտությունը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ավտոտրանսպորտում վթարների թիվը, այդ թվում մահվան ելքով, ավելացել են 30%-ով: Այդ պատճառով երկաթուղու տնօրինությունների պետերի առաջ խնդիր է դրվել ակտիվացնել աշխատանքը բեռնափոխադրողների հետ՝ փաստերով ապացուցելով, որ երկաթուղային տրանսպորտը ամենահասանելի, հուսալի և անվտանգ ընտրությունն է:
Ընկերության ղեկավարի պաշտոնակատարի տվյալներով, աճ էր արձանագրվել նման որակական ցուցանիշների գծով, ինչպիսիք են՝ գնացքի միջին քաշը (0,6%-ով նախատեսված ցուցանիշի հետ համեմատ), լոկոմոտիվի միջին օրական վազքը (2%-ով նախատեսված ցուցանիշի հետ համեմատ) և արտադրողականությունը (2,5%-ով նախատեսված ցուցանիշի հետ համեմատ): Տեղամասային և տեխնիկական արագությունները ՀԿԵ-ում հաշվետու ժամանահկահատվածում նույնպես աճել են՝ կազմելով 34,9 կմ/ժ և 39,7 կմ/ժ համապատասխանաբար:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նկատեց, որ առաջին կիսամյակում 6 098 գնացքից չվացուցակով են շարժվել 6 022-ը (98,8%):
Նա հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականի հունվար-հունիսին գծի բալային գնահատականը բարելավվել է 4 կետով՝ կազմելով 89 միավոր:
Ընկերության ղեկավարի պաշտոնակատարը հայտնեց, որ հաշվետու շրջանում գերակատարվեց կոճերի փոխման ծրագիրը: Փոխվել է 17 800 կոճ՝ նախատեսվող 14 100-ի դիմաց:
Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում Օ.Շատալովը նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.