Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ, Տրանսպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները ծանոթացել են երկաթուղուն կից գտնվող տարածքների վիճակին

28.07.2016

«Հարավկաովկասյան երկաթուղի» ՓԲԸ, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության և Երևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հուլիսի 27-ին համատեղ ստուգայց կատարեցին Երևանի երկաթուղու կայարանից մինչև Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» կառամատույց:
Տրանսպորտի և կապի նախարարության Երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, մայրաքաղաքի թաղապետարանի նարկայացուցիչները ծանոթացան երկաթուղուն կից տարածքների սանիտարահիգիենիկ վիճակին և ՀԿԵ-ի խնդիրներին, որոնք առաջանում են հարակից տների բնակիչների կողմից տարրական սանիտարական նորմեր խախտելու պատճառով:
Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Ընկերությունը պահպանում է բոլոր տեխնիկական և սանիտարական նորմերը երկաթուղու տարածքում, ինչը չի կարելի ասել երկաթուղուն կից գտնվող քաղաքային տարածությունների մասին:
Ս.Վալկոն նշեց, որ ՀԿԵ-ի աշխատակիցները քաղաքապետարանի իրավասու ծառայությունների հետ միասին բազմիցս մաքրել են երկաթուղային գծերի հարակից տարածքները, սակայն որոշ ժամանակ անց դրանք կրկին պատվում են աղբով:
ՀԿԵ-ի ղեկավարը ստուգայցի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ որոշ շրջանների բնակիչները կենցաղային և նույնիսկ շինարարական աղբը հանում են իրենց տնային տնտեսությունների սահմաններից և թափում են այն գծերի մոտ: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ բնակիչները այգիներ են տնկում երկաթուղու անվտանգության գոտում:
- Դա վտանգ է ներկայացնում գնացքների երթևեկությանը: Մեքենավարը արդեն չի կարող օպերատիվ արձագանքել հնարավոր վտանգի դեպքում: Իսկ գնացքների քաշն այս հատվածում հասնում է 2 500 տոննայի, - ասաց ՀԿԵ գլխավոր տնօրենը:
Ստուգողները հատուկ քննարկեցին բնակելի տների մոտակայքում գնտվող գծանցների հարցը: Ինչպես նշեց երկաթուղու ղեկավարը, նման գծանցների մեծ մասն անօրինական է: Որպես հարցի լուծում ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը տարածքային մարմիններին առաջարկեց որոշել քաղաքի համար անհրաժեշտ գծանցները, որոնք պիտի կահավորված լինեն համապատասխան նշաններով:
Սերգեյ Վալկոն ստուգայցի մասնակիցների հետ քննարկեց ստեղծված իրավիճակը և հիմնական լլուծումները: Քաղաքապետարանի և
թաղապետարանների, նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին վերացնել անօրինական աղբանոցները և համատեղ մշակել գործողությունների ծրագիր: Կողմերը պայմանավորվեցին զարգացնել համագործակությունն այս հարցում և պարբերաբար համատեղ այցելել առավել խնդրահարույց տարածքներ՝ տեղում ծանոթանալով տիրող վիճակին:
Այս ստուգայցը կազմակերպվել է երթևեկության անվնագության ապահովման հարցում իշնախության մարմինների հետ համագործակցությունը լայնացնելու նպատակով: Նախատեսվում է նաև նմանատիպ ստուգայցեր կազմակերպել մարզերում՝ մարզպետների և տեղական իշխանությունների մասնակցությամբ:

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.