Արխիվ

Գյումրու երկաթուղային հանգույցը՝ ՀԿԵ ուշադրության կենտրոնում

04.08.2016

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավար կազմի ներկայացուցիչները Տրանսպորտի և կապի նախարարության Երկաթուղու վարչության նորանշանակ պետ Արսեն Մուսոյանին ներկայացրեցին Գյումրու երկաթուղային հանգույցի ձեռնարկությունների՝ վագոնային և լոկոմոտիվային դեպոների, կայարանի հնարավորությունները, ընթացող արդիականացման աշխատանքները և զարգացման հեռանկարները:
«ՀԿԵ» ՓԲԸ Շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկը պատմեց դեպոներում իրականացվող աշխատանքների և կիրառվող տեխնոլոգիաների, ընթացիկ և հիմնական վերանորոգման ընթացակարգերի մասին՝ ընդգծելով, որ դեպոները ապահովում են վերանորոգման գծով երկաթուղու կարիքները:
Մասնավորապես, Ն.Լավրենչուկը ներկայացրեց վագոնային դեպոյի արտադրամասերը՝ նշելով, որ դրանք տեխնիկապես լիովին հագեցած են և կարող են վերանորոգումներ իրականացնել ոչ միայն ՀԿԵ-ի, այլև հարևան երկաթուղիների կարիքների համար:
Լոկոմոտիվային դեպոյում պատվիրակությանը ներկայացվեց երկարատև վերականգնումից շահագործմանը վերջերս հանձնված բանդաժների նոր արտադրամասը:
Ն.Լավրենչուկը արձանագրեց աշխատանքների բարձր մակարդակը՝ ընդգծելով, որ Գյումրիում կատարվող վերանորոգման ինքնարժեքն արտերկրում կատարվող նույնանման աշխատանքների հետ համեմատ մի քանի անգամ էժան է:
Այցի շրջանակներում Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում կայացել է Երկրաթուղայինի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Գյումրիի և Վանաձորի երկաթուղային հանգույցների աշխատողները:
Ներկաներին ողջունեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Շնորհավորելով բոլորին մասնագիտական տոնի կապակցությամբ, Ընկերության ղեկավարն արձանագրեց վերջին շրջանում նկատվող աշխատանքի դրական տեղաշարժը: Մասնավորապես, ինչպես նկատեց Ս.Վալկոն, ավելացել է փոխադրումների ծավաը:
Տեղամասային արագությունը ՀԿԵ-ում, գլխավոր տնօրենի խոսքով, ավելացել է 0,8 կմ/ժ՝ հասնելով 34,9 կմ/ժ, գծի գնահատականը բարելավել է 8 միավորով և կաղմում է 87 միավոր:
- Այս ցուցանիշներին մենք կարողացել ենք հասնել միայն երկաթուղու ամբողջ կոլեկտիվի համատեղ ջանքերով, - ընդգծեց Ս.Վալկոն:
Տրանսպորտի և կապի նախարարության անունից երկաթուղայիններին շնորհավորեց Երկաթուղու վարչության պետ Արսեն Մուսոյանը:
Հավաքի ժամանակ երկաթուղայիններին մրցանակներ են հանձնվել «ՌԵ» ԲԲԸ նախագահի, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի, «ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմերպությունների միության անունից:

 

 

 

 

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.