Արխիվ

ՀԿԵ-ն կատարելագործելու է իր աշխատանքը

05.08.2016

Երկաթուղայինի օրվան նախօրեին կայացած խորհրդակցության ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները հուլիսին: Ինչպես նշեց Ս.Վալկոն, նշված ժամանակահատվածում պահպանվել էր փոխադրումների աճի դինամիկան: 2015 թվականի հետ համեմատ փոխադրումների ծավալի աճը կազմեց 11,5%:
ՀԿԵ գլխավոր տնօրենը հավելեց, որ 2016 թվականի հուլսին պլանային առաջադրանքը գերակատարվեց 8%-ով, փոխադրումների ծավալներն աճել են 11%-ով: Բեռնումը հաշվետու շրջանում կազմեց 167,7 հազար տոննա, ինչը 12%-ով գերազանցեց նախատեսվող ցուցանիշը:
Փոխադրումները տեղական հաղորդակցությունում գերազանցեցին նախատեսված ցուցանիշը 9,8%-ով կամ 12,4 հազար տոննայով, իսկ անցած տարվա մակարդակը՝ 21,4%-ով:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ աճ է գրանցվել նաև մի շարք որակական ցուցանիշների գծով: Մասնավորապես, լոկոմոտիվի միջին օրական վազքը տարեկան կտրվածքով աճել է 9,5%, իսկ արտադրողականությունը՝ 7%-ով: Տեղամասային արագությունը կազմեց 35,1 կմ/ժ նախատեսվող 33,4 կմ/ժ դիմաց, իսկ տեխնիկականը՝ 40 կմ/ժ՝ նախատեսվող 39,4 կմ/ժ դիմաց:
Կրճատվեց նաև բեռնատար վագոնի շրջանառությունը. հուլիսին այն կազմեց 2,7 օր նախատեսվող 2,9-ի դիմաց: 0,6 ժամով կրճատվեց նաև տրանզիտային վագոնի պարապուրդը:
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց երկաթուղու աշխատանքի մի շարք ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը: Դրանց թվում է գնացքի միջին քաշը, բեռնատար վագոնի պարապուրդի ժամանակը:
Խոսելով գնացքների ժամանակացույցի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ հաշվետու շրջանում 1135 գնացքից ուշացել էին 8-ը: Ուշացման ժամանակը կազմեց 12 ժամ 23 րոպե:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2016 թվականի հուլիսին գծի բալային գնահատականը բարելավվել է 12 կետով՝ կազմելով 87 միավոր:
Գլխավոր տնօրենը հայտնեց, որ հուլիսին փոխվել է 4 479 կոճ՝ այդ թվում 1061՝ նոր փայտե և 2794՝ երկաթբետոնե:
Երկաթուղու առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը առանձնացրեց գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: Այլ հիմնական խնդիրների շարքում Սերգեյ Վալկոն նշեց բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, տեխնիկական միջոցների անվտանգությունը և կայուն աշխատանքը:
Խորհրդակցությունից հետո կայացած տոնական հավաքին ՀԿԵ-ի ղեկավարը շնորհավորեց ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ընդգծելով, որ արդեն 120 տարի նշվող Երկաթուղայինի օրը առաջին մասնագիտական տոներից է:
- Մենք այն լավ ցուցանիշներով ենք դիմավորում՝ ավելացել է բեռնումը, բարելավել գծի գնահատականը, կատարվել են աշխատանքի հիմնական ցուցանիշները: Մեր աշխատանքի տարիներին վերականգնվեցին բոլոր ենթակայանները, իսկ շարժակազմի վրա կատարվում են տեխնոլոգիական գործողություններ, որոնք հասանելի չեն մեր հարևաններին: Այսօր մենք շարունակում ենք գործունեությունը՝ ամենօրյա աշխատանքով ապացուցելով, որ արժանի ենք երկաթուղայինների բարձր կոչմանը, - ասաց Սերգեյ Վալկոն:
Ներկաներին ողջունեց նաև «ՀԿԵ» ՓԲԸ աշխատողների արհեստակցական կազմերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանը, ով նշեց երկաթուղու կարևորությունը և մեծ ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Երկաթուղայիններին շնորհավորեց Վետերանների խորհրդի նախագահ Հենրիխ Օձնեցյանը՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ և փոխադրումների նոր ծավալներ:
Արարողության ժամանակ Ընկերության մի շարք աշխատողներին շնորհակալագրեր, պատվոգրեր և դրամական մրցանակներ շնորհվեցին: Աշխատողների մեծ խումբն արժանացավ վարպետների, դիսպետչերների, հերթապահների, էլեկտրամեխանիկների, վերանորոգողների և գանձապահների դասային կոչումներին:
Իսկ երկաթուղայինների 3 դինաստիաների ներկայացուցիչներին հանձնվեցին «Մասնագիտական նվիրվածության համար» մեդալներ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.