Արխիվ

Երևանում նշեցին Երկաթուղայինի օրը

05.08.2016

Օգոստոսի 5-ին՝ իրենց մասնագիտական տոնի նախօրեին, հայ երկաթուղայինները հավաքվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր մասնաշենքում: Տոնական միջոցառումներին մասնակցեցին գործող երկաթուղայինները, վետերաննորը, ամենահին երկաթուղային դինաստիաների ներկայացուցիչները, ՀԿԵ ղեկավարության, Տրանսպորտի և կապի նախարարության, Ազգային Ժողովի, քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին շնորհավորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ով նշեց, որ Հայաստանի երկաթուղին այժմ ակտիվ զարգացման փուլում է գնտվում՝ աճում են փոխադրումների ծավալները, բարձրանում է հարմարավետութան և ծառայությունների որակի մակարդակը, աճում են գնացքների արագությունները, իրականացվում է ենթակառուցվածքի արդիականացման լայնածավալ ծրագիրը:
Չնայած բոլոր դժվարություններին՝ երկաթուղին աշխատում է բնականոն ռեժիմով, նկատվում է ներհանրապետական բեռնափոխադրումների աճ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իրականացնում է բոլոր կոնցեսիոն պարտավորությունները: Կոնցեսիոն պայմանագի համաձայն, ՀԿԵ-ն պարտավորվել է մինչև 2038 թվականը Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ: 2008-2015 թթ. ներդրումների ծավալն արդեն կազմեց 104,6 մլրդ դրամ, որից 77,6 մլրդ դրամն ուղղվեց ենթակառուցվածքի արդիականացմանը և 26,9 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացմանը:
Անցած տարիներին կառուցվել և շահագործման են հանձնվել երեք հիմնական երկաթուղային կամուրջներ, որոնք փոխարինել են դեռ 1898 թվականին կառուցված Հայաստանի ամենահին Զամանլուի կամուրջը, Սատանի կամուրջը և Քոբեր-Թումանյան հատվածում գտնվող կամուրջը:
Վերանորոգվել է 437,5 կմ գիծ, 70 սլաքային փոխադրիչ, 52 գծանց, 40 կամուրջ և այլ օբյեկտներ, փոխվել 776,9 հազար կոճ, արդիականացվել Սանահինի մեքենայացված գծային կայանն ու ուղեմասը, վերանորոգվել Երևանի, Գյումրիի և Վանաձորի կայարանների շենքերը: Վերանորոգվել է 326,6 կմ կոնտակտային ցանց և 48 ենթակայան, 207,6 կմ էներգահաղորդման ցանց:
Այսօր՝ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ, ընկերությունն աշխատում է Հայաստանի երկաթուղու տարանցիկ ներուժի զարգացման և Իրանից եվրոպական երկրներ գնացող բեռներ ներգրավելու ուղղություններով:
Վերջին 3 տարիների ընթացքում Ընկերությունը գործարկեց նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ջերմա- և էլեկտրաքարշեր վերանորոգել սեփական ուժերով: Ընթացիկ տարում իրականացվում է էլեկտրագնացքների վերանորոգում, և օգոստոսի վերջում շահագործման է հանձնվելու առաջին
վերանորոգված էլեկտրագնացքը: Այս տարի Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում բացվել է բանդաժների արտադրամասը:
Երկաթուղու հաջողությունների շարքում անհրաժեշտ է նշել տեղամասային արագության աճը մինչև 35 կմ/ժ, գծի բալային գնահատականի կատարելագործումը 10%-ով մինչև 87 միավոր:
2016 թվականին վերանորոգվելու է 12 կմ գիծ, ուղղվելու է 100 կմ գիծ, ինչպես նաև նախատեսվում է վերականգնել Ղալթախչի ենթակայանը:
Բոլոր այս միջոցներն ուղղված են երկաթուղում անվտանգության մակարդակի կատարելագործմանը: Ձեռնարկվող միջոցառումներն արդեն արդյունքներ են տալիս. եթե 2009 թվականին երկաթուղում գրանցվել է 97գծերից դուրս գալու դեպքեր, ապա 2015 թվականին նման դեպքեր չեն արձանագրվել:
Երկաթուղայիններին շնորհավորեցին ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը, տրանսպորտի հարցերով Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության փոխտնօրեն Արման Ցոլակյանը:
Դեսպան Վոլինկինը նշեց երկաթուղու ռազմավարական նշանակությունը, ընդգծելով, որ դրա բոլոր օղակների բնականոն աշխատանքից, սպասարկման որակի բարձրացումից է կախված տնտեսության զարգացումը և միջազգային կապերի ամրապնդումը:
- ՀԿԵ-ն մեծ ժամանակակից համակարգ է, որը կիրառում է նորագույն տեխնոլոգիաներ, ինչը թույլ է տալիս էապես բարձրացնել աշխատանքի որակը, ստանալ անհրաժեշտ արդյունք, - ասաց նա:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարևորեց հայ երկաթուղայինների նվիրվածությունն ավանդույթներին, որոնք այդքան ուժեղ են հայկական երկաթուղում և որոնցով հպարտանում են ոլորտի աշխատողները:
- Ձեր աշխատանքը խիստ կարևոր է երկրի և տնտեսության համար: Դժվար է ներկայացնել հանրապետության զարգացումն առանց երկաթուղու նման կարևոր բաղադրիչի: Դժվար է գերագնահատել երկաթուղու կարևորությունը: Պատահական չէ, որ ամենամեծ թվով դինաստիաները ներկայացված են հենց երկաթուղային տրանսպորտում: Սերնդից սերունդ են փոխանցվում գիտելիքը, փորձը և ունակությունները, - շեշտեց Հ.Նաղդալյանը:
Երկաթուղայինի օրվա կապակցությամբ «ՀԿԵ» ՓԲԸ մի շարք աշխատողներ արժանացել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի, Երևանի քաղաքապետի և ՀՀ ԱԻՆ պատվոգրերի և շնորհակալագրերի:
Մեծ խումբ աշխատողներին շնորհակալագրեր շնորհվեցին «ՌԵ» ԲԲԸ և «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարների անունից: Երկու աշխատողներն արժանացան «Պատվավոր երկաթուղային» կոչմանը:
Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։ Տոնը 120 տարվա պատմություն ունի՝ առաջին անգամ այն սահմանվել է Ռուսական կայսրության հաղորդակցության ուղիների նախարար Միխայիլ Խիլկովի` 1896 թվականի հունիսի 28–ի (հուլիսի 9–ին նոր տոմարով) հրամանով։
Իսկ Հայասնաի երկաթուղու պատմությունը սկիզբ է առնում 1895 թվականին, երբ Նիկոլայ II կայսրը ստորագրեց Թիֆլիս-Ղարս երկաթուղու կառուցման մասին
Բարձր անվանական հրամանը: Կառուցման աշխատանքները ֆինանսավորվում էին պետական բյուջեի հաշվին, իսկ գործընթացը հսկում էր ինժեներ Եվգենի Վուրցելը:
1899 թվականի փետրվարին առաջին գնացքը Թիֆլիսից ժամանեց Ալեքսարնդրապոլ: Իսկ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին առաջին գնացքը ժամանեց

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2016 г.